Լրահոս
Միջազգային
18:17
15.07.22
135

Երուսաղեմի Հայոց պատրիարքը Ջո Բայդենին հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ է նվիրել

Img default alt hy

Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Ավելի վաղ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ:

Պատրիարք սրբազանը Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկել այլ թեմաներ:

Երուսաղեմի հայոց պատրիարքը Ջո Բայդենին հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ է նվիրել