Լրահոս
Աշխարհ
22:45
08.07.22
153

Երկու կրակոցով սպանվել է Ճապոնիայի նախկին վարչապետը. հանցագործը հանձնվել է

 

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն իր դեմ մահափորձից ժամեր անց հիվանդանոցում մահացել է: Նրան ծանր վիրավորել էին այսօր առավոտյան՝ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Ճապոնիայում երկու օրից ընտրություններ են, և Աբեն մասնակցում էր քարոզարշավին: Հրաձիգը, որն, ի դեպ, ծովային հետևակի նախկին ծառայող է, արդեն առաջին ցուցմունքն է տվել ու ասել, որ դժգոհ է եղել նախկին վարչապետից և «ցանկացել է սպանել նրան»։