Լրահոս
Միջազգային
16:25
01.10.22
161

Երկու հեղաշրջում՝ մեկ տարում. Բուրկինա Ֆասո

Բուրկինա Ֆասոյում մեկ տարում երկրորդ հեղաշրջումն է տեղի ունեցել: Աֆրիկյան պետության բնակիչները նոր հեղաշրջման մասին իմացել են, երբ հեռուստատեսության եթերում հայտնվել են դիմակավորված զինվորականներ:

Զորախումբը ղեկավարում է կապիտան Իբրահիմ Տրաորեին։ Նրանք հայտնել են, որ Բուրկինա Ֆասոյի կառավարության ղեկավարը պաշտոնանկ է արվել, կասեցվել է սահմանադրությունը, փակվել են երկրի սահմանները:

Բուրկինա Ֆասոյում զինվորականները հեղաշրջում էին արել այս տարվա հունվարին: