Լրահոս
Կրթություն և գիտություն
15:46
11.07.22
228

Երկարաձգվել է ավարտական փաստաթղթերը «Dimord.am» կայքում մուտքագրելու ժամկետը

Img default alt hy

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի` բարձրագույն ուսումնական հաստատությունների այս տարվա դիմորդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը «Dimord.am» կայքում կարող եք մուտքագրել մինչև սույն թվականի հուլիսի 14-ը` ժամը 23:59-ը ներառյալ։

Հանրակրթական ավարտական փաստաթղթի սերիայի և համարի փոխարեն դիմորդները կարող են լրացնել 4-ից 6 հատ զրո։