Լրահոս
Առողջապահական
10:15
26.02.23
232

Երեխայի քաշի ավելացման տեմպերն ազդում են նրա IQ-ի վրա

Img default alt hy

Կյանքի առաջին ամսում երեխայի անբավարար ակտիվությունը կամ հակառակը՝ արագ քաշ հավաքելը, վկայում է այն մասին, որ առկա է խնդիր և ծնողները պետք է դիմեն բժշկի: Հետազոտությունները պարզել են, որ այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ, գրել է Aysor.am-ը։

Այսպիսով, այն երեխաները, որոնք կյանքի առաջին 4 շաբաթներում հավաքել են իրենց նախնական քաշի 40%-ը, հետագայում ունեցել են 1.5 միավորով ավելի բարձր IQ, քան այն երեխաները, որոնց մոտ գրանցվել է քաշի ընդամենը 15% աճ:

Այս հետազոտությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ երեխայի զարգացման համար կյանքի առաջին ամիսներն ունեն վճռորոշ դեր: Հետևաբար, անհրաժեշտ է հենց սկզբնական փուլում երեխաներին ապահովել կենսական նշանակություն ունեցող վիտամիններով և հանքանյութերով։

Մասնագետներն այն կարծիքին են, սակայն, որ պետք չէ երեխային ստիպել ուտել․ նա կուտի այնքան, որքան կարիք ունի օրգանիզմը: Իսկ եթե փոքրիկի քաշն ավելանում է նորմայից շատ ավելի արագ, ապա պետք է դիմել բժշկի, քանի որ դա ևս կարող է վտանգավոր լինել և հանգեցնել հիվանդությունների, այդ թվում՝ հիպերտոնիայի: