Լրահոս
Հասարակական
17:00
30.08.22
96

Երևանում Քրիստոսի գլուխն ու ձեռքն են կոտրել, զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքարը պղծել

Մայրաքաղաքում հերթական վանդալիզմի դեպքն է եղել: Պղծել են զոհված ազատամարտիկների հիշատակին Արաբկիրում տեղադրված խաչքարը, կոտրել Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը, որը խաչքարի վերևի հատվածում է տեղադրված:

Խաչքարը մարդաշատ վայրում է՝ հայտնի Կանազի հոսպիտալի և թիվ 77 հիմնական դպրոցի մոտակայքում:

Անցորդները «Հայլուր»-ին ասել են, որ զարմացած են, միայն սրբապիղծ մարդիկ կարող էին վնասել ազատամարտիկներին նվիրված խաչքարը: