Լրահոս
Հասարակական
13:24
31.12.25
385

Երևանում բեռնատարների համար առավոտյան և երեկոյան ժամերին ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու

Img default alt hy

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ վաղվանից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար Երևանի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 08:00–10:00-ը և 17:00–20:00-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։

«Հարգելի՛ վարորդներ, վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար Երևանի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-10-ը և 17-20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը և նախազգուշացնում, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- գրել է Սարգսյանը։