Լրահոս
Հասարակական
10:51
31.08.22
393

Երևանում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Img default alt hy

Օգոստոսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Սարգսյանը իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 70-ամյա Մարիա Ասլամազյանին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։

Երեկ, ժամը 20։20-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրենն էր։