Լրահոս
Հայաստան
15:15
18.07.25
807

Երևանի սրտում բացվեց մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

Img default alt hy

Երևանում այսօր աշխարհահռչակ հայի՝ Շառլ Ազնավուրի արձանն է բացվել՝ շանսոնյեի անվան հրապարակում: 

Ազնավուրի ամենահայտնի բեմական կերպարն է քանդակել Դավիթ Մինասյանը: «Բոհեմը» երգի կատարումը Ազնավուրի բեմական կյանքի ամենաէպատաժային  դրվագներից է արդեն 60 տարի: 

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել է նաև Ազնավուրի թոռը՝ հոր Նիկոլա Ազնավուրի և Երևանի քաղաքապետի հետ արձանի վրայից հանելով սպիտակ սավանը: 

«Կրքոտ սիրով էր հայրս սիրում Հայաստանը», - ասել է Նիկոլա Ազնավուրը՝ համոզմունք հայտնել, որ արձանի համար ընտրված վայրը կհավաներ հռչակավոր շանսոնյեն, քանի որ «Ազնավուր»-ի անվան հրապարակը լեցուն է կյանքով: