Լրահոս
Հասարակական
12:44
01.01.26
1 517

Երևանի շենքերից մեկի բակում կնոջ մարմին է հայտնաբերվել

Img default alt hy

Դեկտեմբերի 31-ին՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում իրավապահները հայտնաբերել են մեծահասակ կնոջ մարմին, հաղորդել է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։