Լրահոս
Հասարակական
12:50
15.06.22
112

Երևանի Նալբանդյան փողոցում ծառ է այրվել

Img default alt hy

Այսօր ժամը 10։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 106 շենքի մոտակայքում ծառի փչակից ծուխ է նկատվում:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 10:58-ին: Այրվել է ծառը՝ մասամբ: