Լրահոս
Իրավական
21:30
02.09.22
97

Երևանի երեք բնակիչ Գեղարքունիքի մարզում ճաղավանդակներ էին գողացել

Img default alt hy

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ գողացել են Զոլաքար բնակավայրի ջրատար առուների մետաղյա պաշտպանիչ ճաղավանդակները:

Պարզվել է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 01։30-ից 03։00-ն ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքի բնակիչներ 61-ամյա, 33-ամյա և 43-ամյա երեք տղամարդ ճաղավանդակները գողացել և տեղափոխել են 61-ամյա տղամարդու վարած «ԵրԱԶ» մակնիշի մեքենայով:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի վարչական տարածքում 61-ամյա և 33-ամյա տղամարդկանց հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նրանք հայտնել են, որ երրորդ ընկերոջ՝ 43-ամյա տղամարդու հետ Զոլաքար, Վաղաշեն և Աստղաձոր գյուղամիջյան ճանապարհներից գողացել են ջրատար առուների մետաղյա ճաղավանդակները, ապա «ԵրԱԶ» մեքենայով տեղափոխել Չարենցավան և 70 000 հազար դրամով հանձնել մետաղի ընդունման կետ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 43-ամյա տղամարդուն հայտնաբերելու, ինչպես նաև տուժողներին պարզելու և նրանցից հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին: