Լրահոս
Հասարակական
20:19
29.08.22
95

Երևանի Արաբկիր վարչական շրջանում վանդալիզմի է ենթարկվել ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը

Img default alt hy

Երևանում վանդալիզմ է տեղի ունեցել, գրում է «Shamshyan.com»-ը։

Անհայտ անձը կամ անձինք կոտրել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում գտնվող Հիսուսի քանդակը։ Խաչքարը տեղադրված է Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավերժության նշանի մի հատվածը նույնպես վնասել են:

Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին և կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը ընդամենը 1-1,5 կմ հեռավորության վրա է գտնվում: