Լրահոս
Իրավական
10:26
15.06.22
220

«Երևան Սիթի»-ից նռնակով մի քանի միլիոն դրամ հափշտակած կասկածյալը հայտնաբերվել է

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության Նոր Նորքի բաժին  են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Պ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունիսի 12-ին Ծարավ Աղբյուր 53/9 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետում նռնակով ավազակային հարձակում կատարելու և խոշոր չափի գումար հափշտակելու մեջ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևադա Պ-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնից ներկայացվել է Հայաստնի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ ձերբակալվել է։