Լրահոս
Հասարակական
14:42
30.09.22
111

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ տուժածը հոսպիտալացվել է

Img default alt hy

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ին Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվել ձորը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Դիլիջան» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։