Լրահոս
Հասարակական
15:15
19.07.25
1 410

Երևան-Սևան ճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել

Img default alt hy

Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում, գրու է Shamshyan.com-ը։

Մոտ 2000-ից ավելի ավտոմեքենաներ 1 ժամ է՝ չեն կարողանում տեղաշարժվել, քանի որ դեպի Սևան տանող ճանապարհահատվածում հսկայական խցանում է առաջացել: 
 
Թե ինչն է խցանման պատճառը՝ դեռևս հայտնի չէ: Մի քանի վարորդ նշել են, որ պատճառը ճանապարհաշինարարների կողմից ասֆալտապատումն է: 

Այն, որ շատ լավ գործ են անում ճանապարհաշինարարները, գովելի է, սակայն տարօրինակ է այն, որ նրանք շատ լավ գիտեն, որ շաբաթ-կիրակի օրերին, ամռան այս տապին Սևան մեկնողների թիվը բավականին շատ է, հետևաբար արդյոք ճիշտ էր այս ժամին վերածել քաոսի: