Լրահոս
Տնտեսական
20:10
02.09.22
202

Երևան-Արտաշատ ճանապարհը փակել են. բանջարեղենի դաշտերը ծարավ են մնացել

Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր մոտ կես ժամ փակել են Երևան-Արտաշատ ճանապարհը՝ պահանջելով վերականգնել ոռոգման ջրի մատակարարումը: Նրանց խոսքով՝ երեք օր է՝ դաշտերը ցամաքել են: 

Արտաշատի ոստիկանապետի, ջրօգտագործողների ընկերության տնօրենի ու բնակիչների միջև բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է, գյուղացիներին խոստացել են՝ մինչև երեկո ջուրը դաշտեր կհասնի: