Լրահոս
Հասարակական
12:09
31.08.22
244

Կյանքին վերջ տված տղամարդու հայրն ու կինն ուշագրավ տեղեկություն են հայտնել

Img default alt hy

«Armlur.am»-ին այսօր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիր-Երևան ճանապարհին սեփական մեքենայի մեջ ինքնասպան եղած տղամարդու դեպքից: Դեպքից հետո իրավապահները վերջինիս հարազատներին են հարցաքննել: Մեզ հասած լուրերի համաձայն,  մահացածի կինը և հայրը հայտնել են, որ ունեցել է մեծ պարտքեր ու միգուցե դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին:

Հիշեցնենք, որ «ArmLur.am»-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Արմավիրի մարզի ճանապարհին մեքենայի մեջ ինքնասպան եղած անձը «Որսորդ միության» անդամ էր և դեռ ավելին մասնակցել էր 44-օրյա պատերազմին:

Ի դեպ, զենքը, որով նա ինքնասպան է եղել մեքենայի մեջ, պատկանել է իրեն: Իսկ թե ինչու է նա գնացել այդ քայլին, դեռևս պարզ չէ: