Լրահոս
Հայաստան
17:09
15.07.22
123

Երևան ԱՄՆ հետախուզության ղեկավարի այցի մասին տեղեկությունը չի հաստատում ԱՄՆ դեսպանատունը

«Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը»,- գրում է «Սպուտնիկ Արմենիան»՝ հղում անելով իր աղբյուրներին: ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով է Հայաստանում և ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ երևանյան այցի ընթացքում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։

Տեղեկությունը ճշտելու համար «Հայլուր»-ի թղթակիցը զանգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որտեղից ասել են՝ որևէ մեկնաբանություն չունեն: