Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:05
11.07.22
152

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յաիր Լապիդը  հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Hurriyet»-ը:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։

Զրույցի ժամանակ  Էրդողանը շնորհավորել է Յաիր Լապիդին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերջինս էլ իր հերթին Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի կապակցությամբ: