Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:48
15.07.22
160

Էրդողանի մերձավորներից շատերն ապագա են փնտրում Անգլիայում. Թուրքիայի նախագահի նախկին բժիշկ

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին բժիշկ ու նախկին պատգամավոր Թուրհան Չյորմեզը պնդել է, որ Էրդողանի մերձավոր շրջապատից շատերը արտերկիր տեղափոխվելու պլաններ են մշակում, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ermenihaber» կայքը:

«Նույնիսկ Էրդողանի մերձավոր շրջապատից Անգլիայում կարիերա փնտրող, ապագա փնտրող մարդիկ կան: Ընտանիքի մի մասին այնտեղ թողած այստեղ եկող-գնացող կարևոր անուններ կան»,- ասել է Չյորմեզը:

Վերջինի պնդմամբ՝  Անգլիայում գտվելիս այնտեղ Էրդողանի շատ մերձավորների է հանդիպում:

Ըստ Չյորմեզի այդ անձանց արտասահմանում ապագայի վերաբերյալ պլաններ կազմելը կապված է այն բանի հետ, որ նրանք Թուրքիայի ապագայի վերաբերյալ անհանգստություններ ունեն և ուզում են իրենց վաղվա օրը երաշխիքի տակ վերցնել: