Լրահոս
Քաղաքական
22:41
30.09.22
100

Էրդողանի հետ հանդիպումը բացառված չէ․ Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

Այս պահի դրությամբ Պրահայում իմ և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև հնարավոր հանդիպումը ո՛չ հաստատված է, ոչ էլ բացառված։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ե՛վ մեր, ե՛ւ թուրքական կողմը չենք բացառել իմ և Էրդողանի հանդիպումը։ Չբացառել նման հանդիպումը դեռևս չի նշանակում, որ հանդիպումը կկայանա, բայց չի էլ նշանակում, որ չի կայանա։ Կախված է մի քանի հանգամանքներից։ Կա ԵՄ-ի կողմից կազմակերպված միջոցառում, որտեղ հրավիրված ենք ե՛ւ Թուրքիան, ե՛ւ մենք։ Ե՛վ մենք, ե՛ւ իրենք պետք է որոշենք այդ գագաթաժողովին մասնակցելու վերաբերյալ կամ մասնակցության ձևաչափի վերաբերյալ, և մասնակցելու դեպքում հանդիպումը կկայանա, թե՝ ոչ, այլ խնդիր է։ Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, պատրաստվում եմ մասնակցել գագաթաժողովին, իսկ հանդիպումն այս պահին կարող եմ ասել, որ բացառված չէ։ Բայց չեմ էլ կարող ասել, որ հաստատված է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ հնարավոր հանդիպման օրակարգում կլինեն սահմանների բացում, հարաբերությունների կարգավորման հարցերը։

Կքննարկվի՞ Արցախի հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Երբ որ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն։ Դա կախված է նաև մեր զրույցից։ Դա մեր առաջին հանդիպումն է լինելու, և հարցերը կախված են այն բանից, թե ինչպես կգնա հանդիպումը»։