Լրահոս
Քաղաքական
15:22
31.08.22
77

Երբ մի ՔՊ-ական քո մասին զազրախոսում է՝ վերժխնդիր մի՛ եղիր. Սոս Հակոբյանն արձագանքել է Տարոն Չախոյանին

Img default alt hy

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն արձագանքել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառմանը։

Ֆեյսբուքի իր էջում Հակոբյանը գրել է. 

«Հին չինական մի ասացվածք կա՝

Երբ որևէ մեկը, անգամ չկայացած մի ՔՊ-ական, քո մասին զազրախոսում է՝ վերժխնդիր մի՛ եղիր,

Նստիր գետի ափին և սպասիր,

Վաղ թե ուշ քո հակառակորդի քաղաքական լեշը կհայտնվի քո դիմաց՝ ջրի վրայով լողալիս

Հ.Գ. ծով համբերություն կա, չանհանգստանաս»։