Լրահոս
Տնտեսական
17:00
05.09.22
70

Երաշտից գլոբալ վնասը առաջին կիսամյակում հասել Է 13,2 միլիարդ դոլարի

Երաշտից գլոբալ վնասը մոլորակի շատ երկրներում հունվար – հունիսին կազմել Է առնվազն 13,2 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հաղորդել Է Nikkei տնտեսական թերթը՝ վկայակոչելով Aon միջազգային ապահովագրական ընկերության տեղի ստորաբաժաման հաշվարկները:

Փորձագետների կարծիքով Եվրամիության երկրներն այժմ ճարակել Է ամենասաստիկ երաշտը վերջին 500 տարվա ընթացքում: Այն մոլեգնում Է նաև ԱՄՆ-ի արևմուտքում, Պակիստանում և Չինաստանում: ՉԺՀ-ում գետերի ծանծաղման պատճառով ԷլեկտրաԷներգիայի արտադրությունը մի շարք ՀԷԿ-երում նվազել Է գրեթե 40 տոկոսով, պնդում Է թերթը: Սիչուանի նահանգում այդ պատճառով, մասնավորապես, ժամանակավորապես կանգնեցվել Է Toyota Motor կորպորացիայի հավաքման գործարանը:

Ավելի վաղ՝ հունիսին, Ճապոնիայի Շրջակա միջավայրի ուսումնասիրման ազգային ինստիտուտի և Տոկիոյի համալսարանի մասնագետները հրապարակել են զեկույց, որտեղ պնդում են, որ ընթացիկ հարյուրամյակի կեսերին ամառային երաշտը կդանա ոչ թե բացառություն, այլ նորմա շատ շրջանների համար, ներառյալ Միջերկրական ծովի ափը և Հարավային Ամերիկայի շատ մասեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: