Լրահոս
Միջազգային
15:40
31.08.22
61

ԵՄ-ն կձգտի Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը հասնելու լիակատար ապառազմականացված գոտու. Բորել

Img default alt hy

Եվրամիությունը ողջունում Է ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Զապորոժիեի ատոմակայան և կպահանջի կայանի շուրջը գոտու լիակատար ապառազմականացում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Պրահա՝ ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը: «ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն այժմ մեկնում Է Զապորոժիե: Մենք լիովին աջակցում ենք (ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել) Գրոսիին: Կոչ ենք անում, որ ապառազմականացվի կայանի՝ Եվրոպայի ամենախոշոր ատոմային Էլեկտրակայանի շրջակայքը»,- ասել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: