Լրահոս
Քաղաքական
14:15
31.08.22
77

ԵՄ-ն իրականում ցանկություն չունի աջակցելու հայ-ադրբեջանական կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

ԵՄ ակտիվությունը Հարավային Կովկասում կապված է աշխարհաքաղաքական նկրտումների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ընդ որում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկություն այստեղ չկա։ 

Նրանք ավելի շատ նման են միջնորդության դափնիները անխնա յուրացնելու փորձին», - նշել է Զախարովան։