Լրահոս
Հայաստան
21:38
09.07.22
641

Ելփինի անցյալի ու ապագայի պահապանը. Ժորա պապի ամուր ձեռքը

Ադրբեջանցիները հերքում են, որ կրակել են հայկական Ելփին և Խաչիկ գյուղերի ուղղությամբ, վնասել քաղաքացիական մեքենա:

Հերքումների այս չդադարող շղթայում սահմանին կյանքը շարունակվում է: Որովհետև ինչպես ելփինցի Ժորա պապն է ասել «Հայլուր»-ի թղթակից Էդգար Ղուշչյանին, իր այգու ընկույզի ծառի պես են իրենք:

Արմատից հանել, ուրիշ տեղ տանել չեն կարող: Բայց թշնամու աչքը չի թողնում գյուղի վարելահողերն օգտագործել: Ջահելները նախընտրում են Ռուսաստանի ճամփան բռնել, շատերն էլ ուզում են ընտանիքներին սահմանի շառ ու փորձանքից հեռու պահել: