Լրահոս
Հասարակական
19:28
16.11.25
944

Էջմիածնի երկու տեղամասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. ԿԸՀ

Img default alt hy

Երկու տեղամասերում հոսանքազրկումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.

«Մի քանի րոպեով խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։

Այժմ երկու տեղամասում էլ այն վերականգնվել է։ Էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում ներկա են գտնվել ԶԼՄ և դիտորդ գործընկերներ»։

Հիշեցնենք՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Գոհար Մելոյանը հայտնել էր, որ Էջմիածնում 14/08 և 14/13 տեղամասային կենտրոններում լույսերն անջատվել են։