Լրահոս
Տնտեսական
18:29
02.09.22
88

ԵՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ եկել է ԵՄ-ում ռուսական գազի գների առավելակետ սահմանելու ժամանակը

Img default alt hy

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ եկել է Եվրամիության երկրներին մատակարարվող ռուսական գազի գների առավելակետ սահմանելու ժամանակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությամբ լրագրողների առաջ նա հանդես Է եկել Գերմանիայում, հաղորդել Է Reuters-ը:

«Ես հաստատ հավատում եմ, որ այժմ եկել Է ռուսական խողովակաշարային գազի գների առավելակետի (սահմանման) ժամանակը, (որը մատակարարվում Է) Եվրոպային»,- ասել Է Լյայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: