Լրահոս
Աշխարհ
10:00
08.03.23
142

Եգիպտոսում գնացքը ռելսերից դուրս է եկել, մոտ երկու տասնյակ մարդ հոսպիտալացվել է

Img default alt hy

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հյուսիս գտնվող Կալյուբիա նահանգում գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ եգիպտական ​​լրատվամիջոցները հայտնել էին Քալուբ քաղաքում գնացքի ռելսերից դուրս գալու մասին։

«Նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, 16 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։