Լրահոս
Առողջապահական
20:43
13.07.22
565

Եղնջացան. ախտանշանները, առաջացման պատճառները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրել է.

«Տարբերակվում է սուր և քրոնիկական եղնջացան, այն դրսևորվում է շոշափվող, բաց վարդագույն տարրերով, նման է եղինջ բույսից առաջացող ցանին, առաջացնում է քոր։

Եղնջացանը կարող է լինել տեղային և տարածված, տարբեր չափերի, կարող է ի հայտ գալ արագ, րոպեների ընթացքում, անհետանալուց հետո հետքեր չեն մնում։

Կարևոր է տարբերակել՝ եղնջանցանը որպես ախտանշան (ինչ-որ խնդրի հետևանքով մաշկի բորբոքում, որ ուղեկցվում է քորով) և եղնջացան հիվանդություն։ Տարբերակումը կարևոր է ճիշտ, արդյունավետ բուժման, պատճառների բացահայտման համար։ Քրոնիկ եղնջացանի պատճառը կարող է այդպես էլ չբացահայտվել. որոշ դեպքերում ասոցացվում է աուտոիմուն հիվանդությունների հետ։

Սուր և քրոնիկի սահմանը վեց շաբաթն է. եթե եղնջացանը տևում է վեց շաբաթից ավել, դիտարկվում է քրոնիկ եղնջացան, քանի որ վեց շաբաթվա ընթացքում հիմնական պատճառներն անցնում են։

Խիստ կարևոր է եղնջացանը տարանջատել որոշ ռևամտոլոգիական հիվանդություններից. կա եղնջացանային վասկուլիտ, որ կարող է գայլախտի առաջին դրսևորումներից լինել։  

Եղնջացանի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ, կարևոր է չքորել, չվնասել ցանը՝ երկրորդային վնասվածքներ չառաջացնելու համար։ Եղնջացանը որոշ դեպքերում կարող է դրսևորվել այտուցներով։ Դեղորայք պետք է ընդունել բժշկի ցուցմամբ՝ եղնջացանը որպես ախտանշան և եղնջացանը որպես հիվանդություն տարբերակիչ ախտորոշումից հետո միայն»։