Լրահոս
Իրավական
09:00
30.12.25
351

Ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը և Վաղարշապատում կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը

Img default alt hy

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Այս մասին գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։

«Անկասկած է, որ Խաչիկ Գալստյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում... ռեժիմի բոլոր այլախոհներին պատժելու և վարկաբեկելու սցենարի շրջանակներում

Վերջինիս հետ կապված կալանքի քննության մասին տվյալները կհրապարակենք տեղեկացվելուն պես»,-գրել է նա։

«Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանն էլ հայտնել է, որ ձերբակալվել է նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը, նրան էլ են տանում կալանքի:

Առաքելյանի խոսքով` այլևս ոչ մի հարց չի ծագում, թե ինչու հնարավոր չէ  այս «բեսպրեդելի» մեջ արդարություն փնտրել:

«Իմ լավ ընկեր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, առաքինի ու բացառիկ տեսակ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է»։