Լրահոս
Հասարակական
11:51
14.11.25
723

Ձեր աշխատակազմից պատասխանել են՝ փող չկա. Փաշինյանի նախկին օգնականի մեկնաբանությունը

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանը, պարզվում է, Նիկոլ Փաշինյանի հետ կապի խնդիր ունի, ուստի որոշել է հրապարակավ դիմել նրան: Նա Նիկոլ Փաշինյանի էջում հետևյալ մեկնաբանությունն է գրել.

«Պարոն վարչապետ, խաղաղության խաչմերուկի բոլոր մեքենաները Հյուսիս-Հարավով գալու են, 30 րոպե կանգնեն Կվարտալի խցանված խաչմերուկում, 30.000 քաղաքացիների ստորագրությամբ դիմել ենք Ձեզ, որ խաչմերուկը հատող ստորգետնյա ճանապարհ կառուցվի կամ էստակադա, ինձ Ձեր աշխատակազմից պատասխանում են փող չկա»: