Լրահոս
Տնտեսական
22:00
11.11.25
454

Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու. տնտեսագետ

Img default alt hy

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքում հայտնում է․

«Հայաստանի Հանրապետության առողջ աշխատողներին։

Ուրեմն, 2026 թվականի հունվարի մեկից սկսվում է առողջապահության պարտադիր ապահովագրման փուլը։ Այս փուլում 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողների վրա դրվում է նոր հարկ՝ տարեկան 129000 դրամ։

Հիմա պատկերացրեք, թե ի՞նչ է դա նշանակում։ Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու։ Չեք օգտվելու, որովհետև հիվանդանոցի ծախսերը մի քանի անգամ բարձր են լինելու ապահովագրական գումարից և դրանից բացի շատ ծառայությունների վրա այդ ապահովագրությունը չի էլ տարածվելու։

Իմիջայլոց, սա ավտոտրանսպորտային ապահովագրությանը բացարձակ նման չէ և այստեղ կիրառվելու է յուրահատուկ համակարգ։

Կարևոր հանգամանք է լինելու հիվանդանոցներ գերբեռնված լինելու փաստը։

Հարցերը բազմաթիվ են և մենք հետամուտ ենք լինելու դրանց բացահայտմանը։ Այս կարգի փնթի ապահովագրությունն ընդունելի չէ և պետք է համալիր փորձաքննության ենթարկվի»։