Լրահոս
Քաղաքական
20:10
15.06.22
103

Դիմադրության շարժումը համախմբեց հասարակության լայն շերտերը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում․ Սաղաթելյան

Երեքշաբթի հրավիրված հանրահավաքին է Իշխան Սաղաթելյանը հայտնել մարտավարական փոփոխությունների մասին:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է դիմադրության օջախներ ձևավորվեն մարզերում, Արցախում և Սփյուռքում՝ նկատի առնելով, որ ցանկացած պահի, երբ անհրաժեշտություն լինի, շարժման մասնակիցները կարող են 2 ժամում հավաքվել երկրի ցանկացած հրապարակում և նորից անցնել դիմադրության 24-ժամյա ռեժիմի: