Լրահոս
Քաղաքական
15:42
15.06.22
217

Դիմադրության շարժման խորհրդանիշը որևէ կերպ հրապարակի վրանները չեն, այլ մեր արժանապատիվ քաղաքացիները․ Ելենա Կիրակոսյան

Img default alt hy

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը գրել է․

«Ինչպես և կանխատեսվում էր, Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու որոշումը որոշ շրջանակների մոտ շահարկումների և չարախնդության առիթ դարձավ, իսկ որոշ շրջանակների մոտ հիասթափություն առաջացրեց:

Դիմադրության շարժման խորհրդանիշը որևէ կերպ հրապարակի վրանները չեն, այլ մեր արժանապատիվ քաղաքացիները, որոնք իրենց ձայնն այլևս լսելի են դարձրել:

Մեր պայքարը, այդ թվում նաև փողոցային պայքարը, շարունակվում է: Մենք խնդիր ունենք էլ ավելի հնչեղ դարձնել մեր ձայնը, խտացնել մեր շարքերը:

Թերևս բոլորիս համար է պարզ, որ այս ողջ ընթացքում մեր մտահոգությունները կիսող, մեր հայրենիքի համար սրտացավ հազարավոր քաղաքացիներ տարբեր պատճառներից ելենելով այդպես էլ չմիացան մեզ: Սա հուշում է, որ պետք է փոխել պայքարի մարտավորությունը, վերանայել մեր քայլերը՝ ավելի շատ մարդկանց ներգրավելու համար, քանի որ հենց դրանից է կախված մեր վերջնական հաջողությունը:

Ուստի, հիասթափվել չկա, մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ: Պայքարը շարունակվում է, դիմադրությունը շարունակվում է»: