Լրահոս
Քաղաքական
22:45
13.11.25
149

Դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներին

Img default alt hy

Համատեղության կարգով Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներ Մատտեո Ռոսսիին և Լորենցո Բուլիին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներին փոխանցելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույնները՝ դեսպան Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Սան Մարինոն կիսում են համամարդկային արժեքների առաջմղման ընդհանուր տեսլական և կապված են մշակութային, քաղաքակրթական և քրիստոնեական արժեքներով:

Սան Մարինոյում ՀՀ դեսպանը նաև հավաստիացրել է, որ կգործադրի ամեն ջանք երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման և նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Սան Մարինոյի կապիտան-ռեգենտները շնորհավորեցին դեսպան Կարապետյանին՝ մաղթելով նրան հաջողություն իր առաքելության մեջ: