Լրահոս
Քաղաքական
22:33
12.11.25
287

Դեղերը տարբեր գույնի տուփերի մեջ են դնում, որ չխառնեն. Բագրատ Միկոյանը արձագանքել է Փաշինյանի՝ նախագահների հետ բանավիճելու առաջարկին

Img default alt hy

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը արձագանքել է նախկին նախագահների հետ բանավիճելու՝ Փաշինյանի սևեռուն գաղափարին, որի մասին վարչապետը այսօր նորից հիշեցրել է ԱԺ ամբիոնից:


«Ինձ թվում էր՝ իմ մի քանի պատասխաններից հետո բանավիճելու այդ մոլուցքը իր մոտ կա՛մ պետք է անցած լիներ, կա՛մ պետք է զբաղված լինեին, որ անցնի: Մեկ- մեկ ուրախանում եմ, որ հոգեբանի կարիք կա, հետո տեսնում եմ, որ ոչ թե հոգեբան, այլ հոգեբույժ է պետք: Ընդհանրապես, լավ բաներ է հնարել մարդկությունը. դեղերը տարբեր գույնի տուփերի մեջ են դնում, որ չխառնեն դեղերը: Ընդունված պրակտիկա է, կարելի է էս դեպքում կիրառել»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է Միկոյանը: