Լրահոս
Հայաստան
22:30
08.07.22
165

Դավիթաշենի կամրջի պատնեշի բետոնե ծեփամածիկները թուլացել և թափվել են. ԱԻՆ

Img default alt hy

Հուլիսի 8-ին՝ ժամը 14:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի կամրջի պատնեշի հատվածի բետոնե ծեփամածիկները թուլացել, թափվել են․ անհրաժեշտ է սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ թուլացել և թափվել են կամրջի պատնեշի բետոնե ծեփամածիկները (մոտ 30 քմ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։