Լրահոս
Հասարակական
10:37
05.09.22
276

Դանակահարություն՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ

Img default alt hy

Սեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Վեդի քաղաքի բնակիչներ 35-ամյա Տիգրան Աղաբեկյանը, 39-ամյա Հրանտ Աղաբեկյանը (Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ են), և  Գոռավան գյուղի բնակիչներ 33-ամյա Ռոման Դվոյանը և 30-ամյա Հայկ Դվոյանը (Գ․ Շամյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են)։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։35-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Խոսրովի խճուղում Հ․ Աղաբեկյանն իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ռ․ Դվոյանին, իսկ Հ․ Աղաբեկյանի ընկեր Վեդիի բնակիչ 39-ամյա Վարուժան Բարսեղյանը ծեծի է ենթարկել Հ․ Դվոյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։ 

Մինչ այդ՝ ժամը 16։50-սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Արմիկ» հանդամասում վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկա կամ առարկաներ։  

Հասնելով նշված վայր՝ պարզվում է որ նշված հանդամասում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել եղբայրների միջև, որի ժամանակ Դվոյան եղբայերնրից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Հ․ և Տ․ Աղաբեկյաններին։  Վիրավորիներից մեկն էլ իր ավտոմեքնեայով հասել է հիվանդանոց ու ճանապարհին վարերթի է ենթարկել իրեն դանակահարողին։  

Վիրավորներից երկուսը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։