Լրահոս
Աշխարհ
19:15
30.08.22
86

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 601,5 միլիոնը

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 601 միլիոն 546 հազար 898: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 488 հազար 509 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Հարավային Կորեան: Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 94 միլիոն 280 հազար 272 և 1 մլն 044 հազար 332, Հնդկաստանում՝ 44 միլիոն 415 հազար 723 և 527 հազար 799, Բրազիլիայում՝ 34 միլիոն 397 հազար 205 և 683 հազար 622, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 698 հազար 583 և 155 հազար 007, Գերմանիայում՝ 32 միլիոն 095 հազար 854 և 147 հազար 223, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 708 հազար 661 և 205 հազար 725, Իտալիայում՝ 21 միլիոն 814 հազար 856 և 175 հազար 407, Հարավային Կորեայում՝ 23 միլիոն 142 հազար 479 և 26 հազար 689 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցն օգոստոսի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 832,6:

Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 375, Բրազիլիայում՝ 3168, Ֆրանսիայում՝ 2348, Գերմանիայում՝ 1745, Մեծ Բրիտանիայում 2735, Իտալիայում՝ 2910, Հարավային Կորեայում՝ 520 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: