Լրահոս
Տնտեսական
00:00
06.09.22
84

Ցորենով բեռնված ևս 12 նավ է լքել Ուկրաինայի նավահանգիստները

Հացահատիկով բեռնված ևս 12 նավ է լքել Ուկրաինայի նավահանգիստները։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Սա նավերի ամենամեծ քարավանն է «Հացահատիկի նախաձեռնության» մեկնարկից ի վեր: Թուրքական պաշտպանական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ հացահատիկի առաքումը Ուկրաինայի նավահանգիստներ շարունակվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնի հսկողության ներքո։

Օդեսայի, Յուժնիի և Չեռնոմորսկի նավահանգիստները լքող նավերը բեռնված են ավելի քան 280 հազար տոննա արտադրանքով։ Նրանք բեռներ կհասցնեն ութ երկիր։

Հաղորդվում է, որ Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնը թույլ է տվել Ուկրաինայի նավահանգիստներից պարենով բեռնված երեք նավերի մեկնել, որոնք նավահանգիստներից կսկսեն շարժվել սեպտեմբերի 5-ից։