Լրահոս
Իրավական
15:40
02.09.22
243

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի պատժի ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի

Img default alt hy

«News.am»-ը գրում է.

«Շուրջ 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի։ Այս մասին «News.am»-ին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ»,- նշեց Նավիկյանը։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն իր համակուրսեցուն առաանձնակի դաժանության սպանելու մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել 1996 թվականին, սակայն 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, նրա պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ»։