Լրահոս
16:23
11.07.22
193

Ծիածան գյուղում այրվել է էլեկտրական ենթակայան

Img default alt hy

Հուլիսի 11-ին` ժամը 11։11-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիածան գյուղում այրվում է էլեկտրական ենթակայան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:41-ին: Այրվել է էլեկտրական ենթակայան (մոտ 30 քմ):