Լրահոս
Հայաստան
21:15
05.09.22
88

Չորս օրում՝ հինգ հերքում. Հայաստան-Ադրբեջան ՊՆ-ների «փոխհրաձգություն»՝ բախումից առա՞ջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 24 ժամում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել: Այս անգամ էլ է Բաքուն պնդում, թե կիրակի և գիշերը հայկական զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի զինուժը Ադրբեջանի բանակի հայտարարությունը կեղծիք է անվանում: 

Հրադադարի ռեժիմի խախտումների մասին կեղծ լուրեր տարածելով՝ Բաքուն, փորձագետների կարծիքով, հող է նախապատրաստում հնարավոր հարձակումների համար: Պատահական չէ, որ այս օրերին հերթական զորավարժություններն են անում Ադրբեջանն ու Թուրքիան: