Լրահոս
Միջազգային
22:50
25.02.23
182

Չինական սառը ձեռքը փորձում է մարել համաշխարհային թեժ կրակը. Արևմուտքը լարված է, Մոսկվան ողջունում է

Չին-ռուսական սերտացումը ավելի ակնհայտ է դառնում չին-արևմտյան հակասությունների սրման ֆոնին: Արևմուտքում սվիններով են ընդունել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Չինաստանի ներկայացրած 12 կետանոց առաջարկը: Եվրամիությունում կարծում են, որ այդ առաջարկը չի կարող անվանվել խաղաղության ծրագիր, քանի որ սուբյեկտիվ դիրքորոշում է արտահայտում: