Լրահոս
Միջազգային
14:20
04.09.22
174

Չեխիայում կարուսել է փլուզվել, որում երեխաներ են եղել

Img default alt hy

Չեխիայի Հավիրով քաղաքում զանգվածային տոնախմբությունների ժամանակ շղթայական կարուսել է փլուզվել։ Տուժել է 17 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ ըստ Ceske Noviny-ի:

Ոստիկանությունը հայտնել է, որ մարդիկ վիրավորվել են, երբ մեքենան բախվել է գետնին, սակայն շարունակել է պտտվել:

«Նրանք վնասվածքներ են ստացել բազրիքին բախվելու պատճառով։ Մենք հետաքննում ենք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Մորավիա-Սիլեզյան ոստիկանության ներկայացուցիչը։

Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հավելել է, որ դեպքի վայր է ժամանել շտապ բժշկական օգնության հինգ բրիգադ: