Լրահոս
Քաղաքական
15:40
27.07.25
1 019

Չենք կարծում, որ իշխանությունները կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Այսօր գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված պատարագին։

Պատասխանելով լրագրողների հարցերին նա անդրադարձել է միջազգային արբիտրաժային ինստիտուտի որոշմանն ու ՀՀ իշխանությունների՝ քայլեր չանելուն․

«Չենք կարծում, որ կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում միայն ամենահետադիմական ու տոտալիտար երկրներ են այդպես վարվում։ Դա կլինի ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության մեջ խնդրահարույց հարց, որը կբերի մեր երկրի վարկունակության ու շատ ուրիշ խնդիրների։

Այսինքն՝ եթե հապաղում են կամ չեն կատարում, դա կբերի բացասական մեծ հետևանքների մեր երկրի տնտեսական ռեպուտացիայի վրա»,-նշել է Նարեկ Կարապետյանը։