Լրահոս
Քաղաքական
21:59
12.11.25
252

Չեկիստական երկրում ենք ապրում, մեղքերի խոստովանությունն էլ են գաղտնալսելո՞ւ. հոգևորականները՝ ՔԿ-ում

Քննչական կոմիտեն Մայր Աթոռի և Արագածոտնի թեմի երեք հոգևորականի է հարցաքննել այսօր՝ Հայր Շնորհքին, Տեր Մկրտիչին ու Հայր Ռուբենին: «Հայլուր»-ի հետ զրույցում քննչական կոմիտեն չի հայտնել ինչ գործով են հարցաքննվել հոգևորականները: Որոշ մանրամասներ փաստաբաններն են հայտնել լրագրողների հետ զրույցում: Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնալսման հիմքով հարուցված քրեական վարույթով են հարցաքննվում հոգևորականները, որի մեջ նաև խտրականության դրվագ կա: Ըստ էության, խտրականությամբ հոգևորականներին կարգալույծ անելը նկատի ունի քննչական մարմինը: Հարցաքննվողներին աջակցելու համար հոգևորականներ են գնացել Քննչական կոմիտեի մոտ: Եվս 5 հոգևորականի վաղը կհարցաքննեն: