Լրահոս
Իրավական
15:15
24.07.25
93

Չարենցավանի 42-ամյա բնակիչը հողատարածքում կանեփ էր աճեցնում․ 732 թուփ է հայտնաբերվել

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը Ալափարս գյուղի իր հողատարածքում կանեփ է աճեցնում։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողատարածքում հայտնաբերվել է կանեփի 732 թուփ։
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։